Բավ է պառակտվել
07-11-2019 18:04

Նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում

Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախկին նախարար, ՀՅԴ Դաշնակցություն հատուկ հանձնաժողովի համակարգող Արծվիկ Մինասյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեկան գործի շրջանակներում։

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում “Զվարթնոց” Ավիաօդերևութաբանական կենտրոն” ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արծվիկ Մինասյանը”,- նշվել է հաղորդագրությունում։
Ըստ քրեական գործի նյութերի, ընկերությունում 19.06.2017թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենի կողմից ԱՁ-ից ըստ հաշիվ-ապրանքագրի ձեռք է բերվել թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, որոնք պետք է տեղադրվեին “Շիրակ” օդանավակայանի թռիչքուղում, սակայն դա չի արվել։ Նշված ակտը վավերացվել է ընկերության կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով:

Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության գույքային ցանկում։ Այս կերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս: ($1 - 477,34 դրամ)