Բավ է պառակտվել
19-04-2022 10:26

Նախկին օմբուդսմենը նշել է, թե երբ վտանգը կործանարար կդառնա Հայաստանի համար

Հայաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ ներկա իրավիճակի կապակցությամբ։

«Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է: Դա հեշտ է, երբ հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված», – գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կիրակի անժամկետ նստացույց է հայտարարել Երևանի Ազատության հրապարակում ընդդեմ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում իշխանությունների գործողությունների։ Նա շեշտել է, իշխանությունների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են Արցախն ամբողջությամբ տալ թշնամուն, «մենք խնդիրներ ունենք Հայաստանի անվտանգության հետ»։