Բավ է պառակտվել
19-02-2021 21:02

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին

Հայաստանի ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի եւ հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է»,- գրել է Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Փաստաբանը տեղեկացրել է, որ «խուզարկության» ավարտից հետո Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն և վստահեցրել, որ հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնի հաջորդիվ»։

Ավելի վաղ Gisher.news-ը գրել էր, որ ԱԱԾ բերման է ենթարկել քաղաքական վերլուծաբան «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, նրա բնակարանում խուզարկություն է կատարվել, և առգրավվել են համակարգիչն ու տեղեկատվության այլ կրիչներ։