Բավ է պառակտվել
01-02-2019 15:48

Փորձագետ. Երևանում մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը ցնորք է

 

Երևանում մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը ցնորք է, լրագրողներին ուրբաթ ասել է Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության ղեկավար Արմեն Պողոսյանը։

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում կբացվի մետրոպոլիտենի նոր կայարան։ Նրա խոսքերով, մետրոպոլիտենի նոր կայարանների բացման մասին հայտարարությունները պատրանք կամ պոպուլիզմ չեն։

Ինչպես կարծում է Պողոսյանը, Երևանում մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման մասին խոսելն անհեթեթ է, հատկապես հաշվի առնելով ենթադրվող ծախսերը։

“Այդ գաղափարը կարելի է ցնորական համարել, և առավելագույնը, ինչի հույս կարող ենք ունենալ առաջիկա հինգ տարիներին՝ Աջափնյակում մեկ կայարանի բացումն է”,- ասել է նա։

Իր հերթին, Սպառողների խորհրդատվության կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանն ասել է, որ որպես մետրոպոլիտենի շինարարությունում ավելի քան 15 տարի աշխատած մարդ կարծում է, որ խնդիրը կարելի է լուծել, բայց միայն ի հաշիվ խոշոր ներդրումների։

Նա նշել է, որ Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային շրջանում, և “Բարեկամություն” կայարանի (վերջին կայարան՝ խմբ.) կողմից նախապատրաստական աշխատանքներ են կատարվել ու անգամ փորվել է մոտ 50 մետր թունել։ Նման աշխատանքներ տարվել են Աջափնյակ շրջանում և, փաստորեն, մնացել է միայն երկու կայարանները միացնող կամուրջը կառուցել։

«Մետրոյի շինարարությունը շատ թանկ հաճույք է, էլ չեմ ասում Հայաստանում անհրաժեշտ տեխնիկայի և մասնագետների բացակայության մասին”,- ասել է Չիլինգարյանը։

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի չլուծված խնդիրների պատճառով առաջին հերթին տուժում են սպառողները:

Ինչպես նշել են փորձագետներըը, նախքան տրանսպորտի տեսակն ընտրելն ու նոր ավտոբուսները կամ մետրոյի կայարանները շահագործման մեջ մտցնելն անհրաժեշտ է կազմակերպչա-իրավական լուծում տալ տրանսպորտի խնդրին։

“Քանի դեռ չի ներդրվել հանրային տրանսպորտի միասնական համակարգը, երթուղիների որոշ ուղղություններ կմնան անշահավետ, և դրանց համար պայքարն, ինչպես և փոխադրման հարցերը, արդյունավետ լուծում չեն գտնի”,- ասել է Պողոսյանը։

Ավելի վաղ Աջափնյակը Երևանի կենտրոնի հետ կապելու մտադրության մասին լրագրողներին հայտնել է մայքաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա հնարավոր է համարել մետրոպոլիտենի կայարանի բացումը նաև Դավիթաշենում, նշելով, որ դրա համար մեծ ֆինանսավորոմ է հարկավոր։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հիմնդրվել է 1981 թվականին։ Ներկայումս Երևանում գործում է տաս կայարան։ Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կիլոմետր։