Բավ է պառակտվել
11-06-2014 15:45

ՀՀ-ում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով

Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով: Հիշեցնենք, ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ թանկացումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի 1-ից: Ըստ նրա՝ Հանձնաժողովը մի քանի ամիս ուսումնասիրել է սակագինը բարձրացնելու վերաբերյալ ոլորտի բոլոր ընկերությունների դիմումները:
Հիշեցնենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ և ավելի) գիշերային և ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 եւ 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար, 6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 և 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում և բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) և 28 դրամ (6,8 ցենտ):