07-08-2018 10:28

Էլցանցերը բացատրում են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հանդես է եկել Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներին վերաբերող հայտարարությամբ:

Վերջին օրերին անջատումները, հատկապես Արաբկիր և և Կենտրոն համայնքներում կապված են ի հայտ եկած տեխնիկական պատճառների հետ, որոնք պայմանավորված են աննախադեպ եղանակով, քանի որ ավելացել է վթարների թիվը: Տվյալ խնդիրը բացառապես տեխնիկական բնույթի է, ոչ մի քաղաքական ենթատեքստ գոյություն չունի, ասվում է հայտարարության մեջ:

Մամլո ծառայությունը նաև նշել է, որ ՀԵՑ-ը հանդիսանում է բիզնես կառուցվածք, որն ունի իր գործառնույթներն ու նպատակները, այն է՝ էլեկտրաէներգիայի հուսալի և անխափան մատակարարում բաժանորդներին:

Ի մի բերելով քաղաքում էլեկտրաէներգիայի ժամանակավոր խափանումների մասին հայտարարությունն՝ ընկերությունը նշել է որ օգոստոսի 4-ին ժ. 11:37 ին հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության մեջ օգտոգործվող տեխնիկան վնասել է ՀԷՑ –ի «Մերգելյան 1, 2» ենթակայան տանող մալուխը: Ենթակայանը սպասարկում է Բաղրամյան և Կոմիտաս պողոտաների որոշ հատվածների, Կասյան, Սունդուկյան, Ավետիսյան, Խաչատրյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների և հարակից տարածքների բաժանորդներին: Նույն օրվա ժամը 17:05-ի դրությամբ վնասված մալուխը վերանորոգվել էր և վերականգնվել էր նշված տարածքների բաժանորդների էլեկտրամատակարարումը:  Չնայած վթարների մեծացած թվին՝անջատումները հիմնականում վերացվում են համաձայն էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման սահմանված կարգի (2 - 4 ժամ քաղաքային և 2 - 8 ժամ գյուղական համայնքներում՝ կախված սնուցման բնութագրից): Նշված ժամկետների խախտման դեպքում (անկախ բաժանորդից ստացված դիմումի առկայությունից) էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման սահմանված կարգի 77 կետով նախատեսվում է ՀԷՑ-ի կողմից տուգանքի վճարում էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառման 50% չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամ:

«Եթե բաժանորդը վնաս է կրել որակի ցուցանիշներց շեղում ունեցող էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վթարային անջատումների պատճառով, բաժանորդի դիմումի առկայության դեպքում վնասը լիովին կփոխհատուցվի՝ վնասի որոշակի ուսումնասիրություն իրականացնելուց հետո», - նշել են ընկերության մամլո ծառայությունում: