Բավ է պառակտվել
07-03-2022 21:31

Երասխում զոհված սերժանտ Հրաչ Մանասարյանը երկու անչափահաս որդի ուներ (տեսանյութ)

Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով զոհված ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը ծնունդով Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։

Գյուղապետը հայտնեց, որ վերջին տարիներին սերժանտ Մանասարյանն ընտանիքի հետ Վեդի էր տեղափոխվել։

«Ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ուներ։ Ընտանիքում երեք եղբայր էին ու մեկ քույր. ինքը փոքրն էր»,- պատմեց Սպարտակ Մինասյանը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։