Բավ է պառակտվել
12-02-2023 13:31

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 21 հազար մարդ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Դիարբեքիր նահանգում տեղի հեռուստաալիքներով հեռարձակված ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21043-ի։

«Երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը 3 անգամ ավելի ավերիչ էր 1999 թվականին Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժից։ Զոհերի թիվը 21043 մարդ է։ Տուժել է 80097 մարդ»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ «Քահրամանմարաշում էպիկենտրոնով երկրաշարժերը զգացվել են էպիկենտրոնից հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ ավերածություններ տեղի են ունեցել դրա կենտրոնից 500 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներում»։ «Պետությունը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները աղետի հետևանքները վերացնելու համար: Ես կոչ եմ անում քաղաքացիներին վստահել իշխանություններին, մենք ձեզ դժբախտության մեջ չենք թողնի: Աղետի գոտու 10 մարզերում տեղում աշխատում է մոտ 160.000 մարդ, այդ թվում՝ օտարեկրացիներ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, ցնցումներ են զգացվել երկրի 10 նահանգներում և հարակրց երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։