Բավ է պառակտվել
04-12-2020 17:09

Բաքուն և Երևանը փոխանակվել են գերիների ցուցակներով

Ավելի վաղ հայկական կողմը համաձայնություն էր տվել Ադրբեջանի կողմից առաջարկված «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքին:

Հայաստանը և Ադրբեջանը փոխանակվել են գերեվարված և անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներով: Այս մասին հաղորդում է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Նշվում է, որ հակամարտության կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են հանձնել իրենց քաղաքացիների ցուցակներն՝ այդ մարդկանց հետագա փոխանակման նպատակով: Ընթանում է ցուցակների վերջնական փոխհստակեցում։

Ավելի վաղ Բաքուն հայկական կողմին առաջարկել էր գերեվարվածների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ավելի ուշ, ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը, փոխվարչապետ Ավինյանը հայտարարել էր, որ Երևանը համաձայն է այս սկզբունքին:

Նկատենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմում կա 60 ռազմագերի և 40 խաղաղ բնակիչ: Ադրբեջանցի գերիների մասին տվյալներ չկան: