Բավ է պառակտվել
18-01-2023 17:20

Երևանն ու Թեհրանը կդառնան քույր քաղաքներ

Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի Իրան այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրանի մայրաքաղաքի քաղաքապետԱլիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Թեհրանում։

Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: