Բավ է պառակտվել
04-11-2021 22:57

Երևանից Տյումեն կանոնավոր ուղիղ չվերթներ կգործարկվեն

Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տյումենի մարզի հայերի միության ղեկավար Աբրահամ Հովեյանի հետ զրույցում վստահեցրել է, որ գերատեսչությունն օգտագործելու է այս հնարավորությունը՝ Տյումենի մարզի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Հովեյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ կանոնավոր չվերթերը կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացների և զբոսաշրջության զարգացմանը։