Բավ է պառակտվել
15-03-2017 12:34

Ըստ կյանքի որակի քաղաքների վարկանիշում Երևանը Պետերբուրգից, Թբիլիսիից և Բաքվից առաջ է

Ըստ կյանքի որակի քաղաքների վարկանշում Երևանը զբաղեցրել է 172-րդ տեղը, այս մասին ասվում է «Mercer» խորհրդատվական ընկերության հետազոտությունում:
Ցուցակը հիմնված է այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են քաղաքական կայունությունը, առողջապահության և կրթության որակը, հանցավորության մակարդակը, տրանսպորտի էֆեկտիվությունը, հանգստի հնարավորությունները:
Ներկայացված դասակարգման աղյուսակի համաձայն 231 քաղաքների շարքում Երևանը առաջ է անցել տարածաշրջանային իր գրեթե բոլոր հարևաններից. Թբիլիսիից (187 տեղ), Բաքվից (196 տեղ), Թեհրանից (199 տեղ): Բացառություն է կազմել միայն Ստամբուլը (133 տեղ):
Ցուցակի առաջատարը արդեն ութերորդ տարին անընդմեջ դառնում է Վիեննան: Թոփ տասնյակի մեջ են հայտնվել նաև Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը, Վանքուվերը, Ժնևը, Կոպենհագենը և Բազելը:
Սան Ֆրանցիսկոն զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը, Լոնդոնը՝ 40-րդ, Նյու Յորքը՝ 44-րդ, Տոկիոն՝47-րդ, Հռոմը՝ 57-րդ, Մայամին՝ 68-րդ, Դուբայը՝ 74-րդ, Թել Ավիվը՝ 105-րդ:
Եթե խոսենք նախկին ԽՍՀՄ քաղաքների մասին, ապա առաջատարների թվում հայտնվել են Մերձբալթիկայի քաղաքները՝ Վիլնյուսը 81-րդ տեղում, Թալինը 89-րդ, Ռիգան՝ 91-րդ տեղում:
Ռուսաստանի մայրաքաղաքը հայտնվել է 168-րդ տեղում, Կիևը՝174-րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 176-րդ, Ալմաթին՝ 178-րդ, Թբիլիսին՝ 187-րդ, Մինսկը՝ 189-րդ, Բաքուն՝ 196-րդ, Տաշքենդը՝ 205-րդ, Բիշքեկը՝ 207-րդ, Աշխաբադը՝ 211-րդ, Դուշանբեն՝ 215-րդ:
Վարկանշային աղյուսակը եզրափակում է Բաղդադը(231-րդ հորիզոնական):