Բավ է պառակտվել
11-03-2023 15:47

Երևանը հերքել է Արցախում Հայաստանի զինված ուժերի զինտեխնիկայի շարասյան երթի մասին Բաքվի հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»,- ասված է հաղորդագրությունում։