Բավ է պառակտվել
28-06-2021 15:15

Երևանը հերքում է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
«Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- հայտարարել են Հայաստանի ՊՆ-ում։
Նախօրեին Երևանը հերքել էր Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Ադրբեջանի ՊՆ մեղադրանքները։