Բավ է պառակտվել
19-10-2019 18:31

Երևանը նշում է իր 2801-ամյակը

Այսօր, հոկտեմբերի 19-ին, Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը։ Տոնի կարգախոսը “Սրտումս Երևան”-ն է։

Այս տարի քաղաքի օրը նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

“Էրեբունի-Երևան 2801”-ի տոնակատարության պաշտոնական միջոցառումը կանցնի Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի պետական ազգային ակադեմիական թատրոնում։ Ելույթ կունենան Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ և Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը։

“Հետևիր արևին, արի Երևան”․ տոնը կհիշվի նաև կոմպոզիտոր Մանսուրյանի երաժշտության շնորհիվ։ Մաեստրոյի ստեղծագործությունը, որը հատուկ գրվել է “Երևան” երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համար արդեն ձայնագրվել է։