Երևանում դադարեցվել է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան, հայտարարել է հայկական մայքաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը։
“Այսուհետ մենք չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և մարդիկ, և կենդանիները»,- ընդգծել է նախօրեին Մարությանը «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպության կազմակերպած «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին։
Նա ափսոսանքով արձանագրել է, որ նախկինում քաղաքում անտուն կենդանիների դեմ պայքարն անմարդկային էր և անարդյունավետ։
Միջոցառման շրջանակներում «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ծրագրերի իրականացում ոլորտի հասարակական վերահսկողության, ռազմավարական ծրագրերի և կրթական նախագծերի ուղղությամբ։