Բավ է պառակտվել
15-05-2022 12:16

Երևանում կրկին սպասվում է 3 անձրևոտ օր․ ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով

ԱԻՆ-ի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում մայիսի 14-ին, 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 15-ին, 16-ին և 18-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վրկ արագությամբ։

Մայիսի 15-ին Հայաստանի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի մինչև +25-+27 աստիճան, բայց արդեն մայիսի 16-ին կնվազի՝ հասնելով 14-16 աստիճան տաքության։