Բավ է պառակտվել
24-05-2022 13:28

Երևանը 554մլն․ դրամ կհատկացնի Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար

Երևանի քաղաքապետարանի բյուջեից 554 մլն դրամ կհատկացվի Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու հերթական նիստում 37 կողմ ձայնով։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշեց,որ այդ որոշումը վերաբերվում է նախագծային աշխատանքների առաջին փուլի ֆինանսավորմանը։ «Մենք խնդրել ենք նշել այս աշխատանքների կատարման հստակ ժամկետներն» ,- նշել է նա։
Ապրիլի 28-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության համար հայտարարված մրցույթում կա հաղթող։ «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին: