Բավ է պառակտվել
15-07-2021 15:32

Երևանում կրկին անասելի՝ մինչև 42 աստիճան շոգ կլինի

Երևանի բնակիչներին նորից 40-42 աստիճան շոգ է սպասում։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։
«Հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի»,- գրել է Սուրենյանը։

Այժմ Երևանում օդի ջերմաստիճանը 23-25 աստիճան է։

Հայհիդրոմետի ավելի վաղ հրապարակված կանխատեսումների համաձայն, հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Հուլիսի 17-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, իսկ 16-19-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևանում նույնպես հուլիսի 15-16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։ 17-19 կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։