Բավ է պառակտվել
08-10-2021 11:45

Երևանը թավշյա սեզոնին ռուսաստանցիների զբոսաշրջության թոփ ուղղությունների թվում է

Սոչին ու Երևանը թավշյա սեզոնին ռուսաստանցիների ճամփորդությունների թոփ ուղղությունների թվում են: ՏԱՍՍ -ի փոխանցմամբ՝ այյս մասին ասվում է Yandex.Travel ծառայության վերլուծության մեջ, որը հիմնված է 2021 և 2020 թվականների սեպտեմբերի 1 -ից հոկտեմբերի 15 -ը երկու ուղղություններով գնված ավիատոմսերի տվյալների վրա:

«2021 թվականին Ռուսաստանում թավշյա սեզոնին հանգստանալու ամենահայտնի ուղղությունները մնացել են նույնը, ինչ 2020 թվականին: Բայց դրանցից յուրաքանչյուրն ավելի շատ ճանապարհորդ է ընտրել. Սոչին 26%-ով ավելի, քան 2020 թվականին, Սիմֆերոպոլը` 3%-ով, Մոսկվան`33%-ով, Սանկտ Պետերբուրգը`33% -ով: Արտասահմանյան ամենահայտնի ուղղությունները հետևյալն են. Երևան (Հայաստան), Ստամբուլ (Թուրքիա), Անթալիա (Թուրքիա), Քիշնև (Մոլդովա), Լառնակա (Կիպրոս), Բուրգաս (Բուլղարիա), Դալաման (Թուրքիա)», - ասվում է ընկերության նյութերում:

Վերլուծաբանները նախընտրած արտասահմանյան ճանապարհորդական ուղղությունների նման շարքը կապում են համաճարակի ազդեցության և այն փաստի հետ, որ թավշյա սեզոնին նախկինում սիրված ար արտերկրների շատ վայրերպարզապես անհասանելի են ռուսաստանցի ճանապարհորդների համար:

«Մի կողմից, զբոսաշրջիկները պարզապես մեկնում են այնտեղ, ուր հնարավոր է և ավելի հեշտ է հասնել՝ հաշվի առնելով իրավիճակը: Մյուս կողմից, ավելի ծանոթ ուղղություններն, ինչպիսիք են Թուրքիան, Կիպրոսը կամ Հայաստանը, մնացածներից ավելի արագ են վերականգնվում»: Այսպես, 2021 թավշյա սեզոնին Yandex.Travel- ի օգտատերերի շրջանում Ստամբուլի, Անթալիայի և Դալամանի հանրաճանաչությունը երկուսից երեք անգամ ավելի բարձր է, քան 2019 թվականին․ այն հասել է 2019 թվականի ցուցանիշներին: Եվ, իհարկե, հայտնվում են նոր հանրաճանաչ ուղղություններ: Այս տարի դա, կարծես, բուլղարական Բուրգասն է, որի մասնաբաժինը 2019 թվականի համեմատ կրկնապատկվել է», - ասում են վերլուծաբանները:

2021-ին հնարավոր եղավ երկարաձգել ամառը՝ արտասահման, օրինակ՝ Երևան մեկնելով ավելի էժան, քան 2020-ին։ Երկկողմանի ավիատոմսերի միջին արժեքը նվազեց 35% -ով՝ 27,850 -ից մինչև 18,300 ռուբլի: