Բավ է պառակտվել
16-10-2014 18:00

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարն անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքների և փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը՝ հստակ ժամանակացույցի համաձայն:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: