Բավ է պառակտվել
03-02-2020 13:57

Երկու մարդ կա, ով չի ցանկանում, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվի։ Պաշտպան

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում քննության առարկա է դարձել երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:
Փաստաբանները նշում էին,որ Դանիելյանը չի կարող այս գործով անաչառ որոշում կայացնել: Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորին հիշեցրել էին այն դատական նիստը, որի ժամանակ նա թույլ չի տվել ելույթ ունենալ Ռոբերտ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին:
Դատախազական կողմը առարկել էր դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ այն որակելով հիմնազուրկ:
Սակայն պաշտպան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ «Մարտի 1-ի» քրեական գործով ամ՞բողջական քննություն չի իրականացվում, ինչը ոտնահարում է հանրային շահը։
Վերջինս ընդգծեց, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը հանրային պահանջ է և կա միայն երկու մարդ, ով չի ցանկանում, որ այս գործն ամբողջությամբ բացահայտվի։ «Երկու հոգու առնվազն գիտեմ մեկը քննիչն է, մյուսը՝ դատախազը։ Երրորդը կարող եք լինել Դուք» ,- նշեց Խուդոյանը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը կրկին անթույլատրելի համարեց գործի վարույթում եղած նյութերի հրապարակումը, ըստ նրա՝ դա կարող է վնասել այլ անձանց շահերը։ Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը թերագնահատել է այս հանգամանքը և գերագնահատել ընդհանուր գործի և առանձին վարույթ առանձնացված մասի միջև կապը:
Խուդոյանը պատասխանեց․ «Պարոն Պետրոսյանն իմ միտքն այնպես ձևափոխեց, որ եթե ես ինձ կողքից լսեի, կխնդրեի ինձ լիցենզիայից զրկել նման հիմարություն ասելու համար։ Ես չեմ ասում, որ նախաքննական նյութերի մեջ պետք է լինի դատարանում մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ որոշում։ Ես ասում եմ, որ նախաքննական նյութերի մեջ առկա են և կարող են առկա լինել որոշումներ, օրինակ՝ այլ անձանց մեղադրանք առաջադրելու, մեղադրանքից հրաժարվելու, վարույթը կառչելու, որոնք կարող են հիմնական լինել այն որոշումների համար, որոնք մենք տեսել ենք դատարաններում»։
Դատախազը սակայն նշեց,որ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակներում իրեն մեղադրանք է առաջադրվել։Իսկ պաշտպանն էլ հավելեց,որ պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն։
Դատարանն ավարտեց դատախազության բողոքի քննությունը․ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին:

 

 

Արմինե Գևորգյան