Բավ է պառակտվել
23-11-2020 16:48

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել հայ ռազմագերիների մասին

Այս մասին համատեղ հայտարարությամբ հայտնել են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանի համար կիրառել հրատապ միջոց:

Հայտարարության մեջ ասվում է.

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝
Սամվել Ասատրյանը,
Արսեն Կարապետյանը,
Նորիկ Արաքելյանը,
Գեղամ Էլիբեկյանը,
Վահե Աբրահամյանը,
Հովսեփ Սահակյանը,
Սամվել Քաստակցյանը,
Սամվել Կնազյանը,
Էդիկ Տոնոյանը,
Վալերի Հայրապետյանը,
Հարություն Գևորգյանը,
Արման Հարությունյանը,
Միքայել Մարտիրոսյանը,
Լյուդվիգ Մկրտչյանը,
Պետրոս Ղազարյանը,
Սարգիս Սողոմոնյանը և
Խաչիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

«Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին». Մարուքյանի ակցիան ԵԽԽՎ-ում
Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություններ հայ ռազմագերիների պահման վերաբերյալ
Ի՞նչու հայ ռազմագերիների վերադարձի հարցը չմտավ ԵԽԽՎ–ը օրակարգ
ՄԻԵԴ-ը հորդորել է զերծ մնալ վերադարձած անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց
Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է (լուսանկար)