Բավ է պառակտվել
12-03-2020 20:44

Կորոնավիրուսի 2 նոր դեպք ՀՀ-ում (Տեսանյութ)

«Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, վաղը ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների մասին տեղեկություններ կհայտնենք», - այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն տեղեկացնելով, որ ընդհատում է արձակուրդը ու դադարեցնում քարոզարշավը: Պատճառը Հայաստանում 3 նոր դեպքի հայտնաբերումն է:
«Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»,– ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ ժամանակ կորոշվեն հետագա գործողությունները։
Իսկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Նախարարը նշել է, որ վերջիններս մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում,- հայտնել է նախարարը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի։