Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանն այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված թվային գործիքները։ Այդ գործիքների նպատակն է կանխել վիրուսի տարածումը, պարզել հիվանդի հետ շփում ունեցածներին:
Այսպիսով երեկվանից Հայաստանում գործում է հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշելու համակարգը ու այս պահին համակարգի միջոցով ինքնամեկուսացածներ դեռ չկան։ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Այսպիսով մեկուսացման վայրը լքելու դեպքում՝ ավտոմատ համակարգը հաղորդագրությունը փոխանցում է ՀՀ ոստիկանություն։ Իսկ հիվանդի հետ ունեցած շփումների շրջանակը պարզելու համար օգտագործվում են բջջային օպերատորների տրամադրած տվյալները։ Եվ եթե պարզվում է, որ անձը ունեցել է որևէ շփում հիվանդի հետ, ինքնամեկուսացվում են: իսկ արդեն ինքնամեկուսացած անձանց հետ մի քանի գործողություններ են իրականացվում։ Հավաքագրվում է հիվանդի առողջական վիճակի, սննդի վերաբերյալ տեղեկատվություն։ Եթե անհրաժեշտություն է առաջանում սննդի տրամադրման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով այդ տվյալները փոխանցվում են, և սնունդը մատակարարվում է։
«Ինքնամեկուսացված անձինք պատասխանում են առողջական վիճակի վերաբերյալ հարցերին, ապա ինքնալուսանկարվում են, որ հասկանանք, թե որ մեկուսացված անձն է, այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին, որով հավաստիանում ենք, որ չեն լքել իրենց մեկուսացման վայրը: Վերահսկվում է ինքնամեկուսացման անձանց մեկուսացման վայրը, և եթե քաղաքացին լքում է տարածքը, ապա հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանություն և ոստիկանությունն էլ ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներին մեկուսացման հասցե՝ պարզելու, թե դա տեխնիկական խնդիր է, թե անձը իսկապես լքել է տարածքը»,–ասում է Բադալյանը։
Իսկ եթե քաղաքացին լքել է ինքնամեկուսացման վայրը, ապա ենթարկվում է վարչական տույժի, ու եթե մի քանի անգամ կրկնվում է, ապա տվյալ քաղաքացիներին տեղափոխում են մեկուսացման վայր: Բագրատ Բադալյանը հայտնեց, որ հայ ծրագրավորողների կողմից ստեղծված COVID 2019 Armenia հավելվածը, որն արդեն 40 հազար բեռնում ունի, 240 հազար անգամ թեստ են իրականացրել, անձը՝ մի քանի անգամ է տեստ իրականացրել։ Իսկ մոտ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում» և հարցազրույցի միջոցով 31-ն արձանագրվել են, նրանցից 12-ին թեստավորել են, որոնցից 4-ի մոտ դրական է եղել։
Ի դեպ այսօր արդեն պարետատունը կունենա ինքնամեկուսացած մարդկանց ցանկը ։ Եվ օրենքի համաձայն և Կառավարության որոշմամբ տվյալները ոչնչացվելու են արդեն արտակարգ դրության ավարտից հետո երեքշաբաթյա ժամկետում համապատասխան կարգով, որին ներգրավված են լինելու բոլոր այն կառույցները, որոնք ներգրավված են եղել այս համակարգի գործածման փուլում։ Կառավարությունը դիմելու է ԱԺ խմբակցություններին՝ մասնակցելու տվյալների ոչնչացմանը։ Այդ տվյալների ոչնչացումը լինելու է նաև ֆիզիկապես՝ այդ սերվերների ֆիզիկական ոչնչացման եղանակով:
Արմինե Գևորգյան