Բավ է պառակտվել
14-05-2019 17:05

Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի՝ ուրեմն արդարություն չկա

  

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նիստն։

Այսօր դարձյալ նիստերի դահլիճից դուրս լարված իրավիճակ էր ու պարբերաբար լեզվակռիվ էր տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու մեղադրողների միջև։ Ոստիկանությունը խիստ հսկողություն էր իրականացնում:

Դատարանի դահլիճում էր նաև մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրն, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի ուրեմն արդարություն չկա։ Ակնկալիքների մասին կխոսի արդեն բուն դատական նիստի ժամանակ ու ինքը կհայտնվի ապակիներից այն կողմ որպես տուժողի իրավահաջորդ։

Նշենք, որ դատարանն այսօր քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը։

 

Արմինե Գևորգյան