Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչը հայտնել է, որ դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:
Նախօրեին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կանոնների համաձայն, Հայաստանը գրավոր դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Հայաստանը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և, որպես հետևանք, Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին։