Բավ է պառակտվել
30-11-2021 18:29

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը:
Ստրասբուրգյան դատարան չի համարում, որ խախտվել է դպրոցականի կյանքի իրավունքը։
«Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության միջոցներն», - ասված է դատարան կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում պնդել էին,որ Դերենիկը մահացել է դպրոցի տնօրենի ու ուսուցիչների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետևանքով, երբ երեխան նրանց հսկողության տակ է եղել։ Հարազատները մեղադրել էին նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։
Եվրոպական դատարանն այս մասով արձանագրել է, որ դպրոցականի մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների հետաքննություն ընթացլ է լուրջ թերություններով ու ձգձգումներով։։
«Վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումն ու քրեական գործի հարուցումը ժամանակին չեն կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը», - նշված է հաղորդագրության մեջ։