Բավ է պառակտվել
15-02-2021 19:41

Պետական դավաճանության մեղադրանքի հիմքեր կան. փաստաբանների ակցիան դատարանի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության մեջ մեղադրելու համար հիմքեր կան: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարնի Նոր Նորքի նստավայրի դիմաց հայտարարել է Փաստաբանների միության ղեկավար Արա Զոհրաբյանը:
Դատարանում այսօր քննվում է փաստաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքը, իսկ բակում ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն իրավաբանների: Փաստաբանները դատրան են դիմել «ՀՔԾ-ի անգործության փաստով», քանի որ վերջինս հավուր պատշաճի չի քննում դեռևս դեկտեմբերի 22-ին մի խումբ փաստաբանների՝ հանցագործության մասին Գլխավոր դատախազին ներկայացրած հաղորդումը, որտեղ նշվել էր «Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու հիմքեր»:

Փաստաբանների միության ղեկավար Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազությունը ներկայացրած հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ: «Եթե քրեական գործ հարուցելու հիմքը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրգործ հարուցելու մասին որոշում կայացնել: ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության», - ասել է նա:

Մինչդեռ ՀՔԾ-ն, Զոհրաբյանի խոսքով, գրությամբ է պատասխանել՝ նշելով, որ հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործի նյութերին և քննելու են այդ գործի շրջանակներում:
«Մենք իրենց անգործությունը վիճարկել ենք դատարնում եւ դատարանից խնդրել ենք մեր իրավունքի խախտումը վերացնել: Այսինքն՝ պետք է պարտավորեցվի ՀՔԾ-ին, որ իրենք պատշաճ որոշում կայացնեն: Եթե մեր ներկայացրած փաստերը չեն վկայում առերևույթ դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի», - ասել է

Զոհրաբյանը՝ հավելելով, որ հաղորդման մեջ ներկայացված են բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են մինչ պատերազմը:
«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ կառավարության նիստում հրապարկվել են մեր որոշ պարենային պաշարների մասին տվյալներ, նաև պատերազմի ընթացքում իր որոշ գործողություններ», - հիշեցրել է Փաստաբանների պալատի նախագահը՝ չբացառելով, որ «միգուցե եղել է պետական դավաճանություն»: «Մենք ասում ենք, որ կա հիմնավոր կասկած, ստուգեք», - հայտնել է նա: