Բավ է պառակտվել
23-07-2019 16:59

Եթե մեղադրողն էդքա՜ն վստահ է, որ էդ ամեն ինչը ես կատարել եմ, թող ապացուցի.Նազիկ Ամիրյան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ անձնաժոովի կազմում են ընդգրկված նաև ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարությամբ
<<Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր պաշտպանյալը՝ Մանվել Գրիգորյանը, ֆիզիկապես չի կարողանում մասնակցել դատական պրոցեսներին, և նման պայմաններում անձին պահել կալանքի տակ և սպասել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը, անթույլատրելի է>>,-ասաց պաշտպանը:
Պաշտպանի հայտարարությունից հետո դատավորը հայտարարեց,որ հանձնաժողովը մտադիր է հուլիսի 25–ին այցելել Մանվել Գրիգորյանին: Իսկ դատական նիստի ավարտին Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ում նույնպես մեղադրանքներ են առաջադրված, պատասխանեց լրագրողների հարցերին՝մասնավորապես նաև իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցին։«
<<Դե, դատական պրոցեսը գնում է։ Եթե մեղադրող կողմն էդքա՜ն վստահ է, որ էդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարանում ապացուցի>>,-ասաց Նազիկ Ամիրյանը:
Հիշեցնենք,որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիս 30- ին:

 

Արմինե Գևորգյան