Բավ է պառակտվել
23-11-2020 12:58

18-ամյա Էրիկ Խաչատրյանն է. գերեվարված զինվորը

Էրիկ Խաչատրյանն է. 18 տարեկան. Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։ Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։ Էրիկը կռվել է Ջաբրաիլում։ Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։ Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։
Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։ Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։ Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»:

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
Օմբուդսմենը մտադիր է հասնել Ադրբեջանում հայտնված հայ զինվորականի իրավունքնեի պաշտպանությանը
Ադրբեջանցի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. ՄԻՊ-ը ահազանգ է ստացել
Հայաստանն արտոնություններ և անձեռնմխելիություն է տվել ԿԽՄԿ աշխատակիցներին
Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինվորը աշխարհագրորեն մոլորվել է.ՊՆ Դավիթ Տոնոյան