Բավ է պառակտվել
04-02-2020 19:07

Հերթական կապիկությունն էր: Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ՀՀ ոստիկանության շենքից: Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել:
«Հերթական կապիկությունն էր: Ես եմ իրենց մի գեղեցիկ օր պառկեցնելու եմ ասֆալտին, ոտքերս մաքրեմ իրենց վրա: Զենք զինամթերք չեն հայտնաբերել, իմ մոտ կա 3 օրինական զենք: 2-ը որսորդական զենքեր են, մեկը իմ անվտանգության համար պահվող զենք է»:
Հայրապետյանը նշեց, որ դեկտեմբեր ամսին երբ իրենց տունը խուզարկել են մի հայտարարություն է արել, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ,իսկ մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայել է ոստիկանապետի ելույթը, տեսել է, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։
«Իսկ եթե դանդաղ խոսում է և դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է։ Նա իմ գրպաններում և մեքենայում փնտրում է ՍՈՒ-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն։ Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել։ Բացի դրանից՝ նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ամոթ չէ ոստիկանի կողմից գետնին պառկելը»,–ասաց Հայրապետյանը։
Արդեն ավելի ուշ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց,որ
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու ընկերները բերման են ենթարկվել ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով։
«Իրենց մոտից ոչինչ չի հայտնաբերվել, առավել ևս՝ ապօրինի։ Ուզում եմ արձանագրել, որ պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում և այն ոչ իրավաչափ հիմա պահվում է ոստիկանությունում։ Պատճառաբանությունը հետևյալն է, որ «թույլ տվեք զննել»։ Մենք թույլ չենք տալիս զննել կամակորությամբ։ Չի կարող այնպես լինել, որ պետությունն իր հայեցողական պարտավորություններն օգտագործի կամակորությամբ՝ «թույլ տվեք զննել», բերման ենթարկել անոնիմկաներով, սա 37 թիվը չէ», - ասաց Ամրամ Մակինյանը։

Պաշտպանը նշեց, որ պատրաստվում են հաղորդագրություն ներկայացնել դատախազություն՝ մեքենաները ոչ իրավաչափ ոստիկանությունում պահելու կապակցությամբ։

 

 

Արմինե Գևորգյան