Բավ է պառակտվել
01-11-2019 20:41

«Սա պատերազմ է մեր սեփական ազգին»․ԱԺ ֊ում բողոքի ակցիա ստամբուլյան կոնվենցիայի դեմ

Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էր ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, որը նախաձեռնել է «Կամք» նախաձեռնությունը: Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները գումարել էին համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ կոնվենցիայի վավերացումը կներառվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգ:
«Սա պատերազմ է մեր սեփական ազգին, մեզ ստիպում են հրաժարվել մեր սեփական եսից ու ինքնությունից: Չպետք է թույլ տանք, որպեսզի դրսից ինչ-որ մարդիկ մեզ թելադրեն, թե մենք ինչպես պետք է ապրենք մեր երկրում: Այս մասին Ազգային ժողովի շենքի դիմաց Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նա հայտարարեց, որ մեր երկրում Ստամբուլյան կոնվենցիան տեղ չունի ու կոչ արեց հասարակությանը ոչ միայն տեր կանգնել մեր ազգային ու հոգևոր արժեքներին, այլև մեր ազգի ինքնությանն ու սեփական դեմքին.
«Մեզ փորձում են համոզել, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվում է որպես օրենք, որը կպաշտպանի կանանց և երեխաներին բռնությունից: Մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր կանանց և երեխաներին, մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր ընտանիքները և այդ հարցում մեզ ուրիշ մարդիկ դրսից չպետք է ասեն, թե ինչպես պետք է ապրենք մեր երկրում»,- հայտարարեց նա:

Ըստ շրջանառվող լուրերի՝ կոնվենցիայի վավերացումը կներառվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգ:
Նշենք,որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան՝ նշելով, որ սա սիմվոլիկ քայլ է: Այնուհետ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ընթերցեց իրենց նախաձեռնության հայտարարությունն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Հիշեցնենք, Հայաստանը «Կանանց նկատմամբ բռնության եւ ըտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան ստորագրել է դեռ 2018թ., սակայն Ազգային ժողովը մինչ այսօր չի վավերացրել այն:

 

Արմինե Գևորգյան