Բավ է պառակտվել
16-11-2020 10:32

Ցնորամիտ այս մարդը Հայաստանը տանում է քաղաքացիական բախումների. Կարպիս Փաշոյան

«Ցնորամիտ այս մարդը Հայաստանը տանում է քաղաքացիական բախումների։ Սա սրիկայություն է։ Էս գրառման համար ինքը պետք է ձերբակալվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Կարպիս Փաշոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում, դիմելով առաջնագծում կանգնած զինվորներին, գրել էր.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»։
Ավելի ուշ Կարպիս Փաշոյանը, դիմելով իշխանական շրջանակներին, գրել է նաև.
«Ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են...»:

Արմինե Գևորգյան