Փաստաբանների խումբը տեղեկացնում է, որ Եվրադատարան է ներկայացվել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից հարուցված Ադրբեջանի դեմ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերեվարված ևս հինգ զինծառայողների իրավունքների պաշտպանության գործ:
Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքայելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է մինչև 03.11.2020թ փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: