Բավ է պառակտվել
23-04-2019 20:15

Երևանում ընթանում է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը

 

Երևանում ընթանում է ՀՅԴ Երիտասարդական թևի կողմից կազմակերպած ավանդական ջահերով երթը։

Միջոցառումը, որին սկզբում մսասնակցում էր ավելի քան 1000 մարդ սկսվել է Երևանի Ազատության հրապարակում թուրքական դրոշի այրմամբ։

Այնուհետև երթը Բաղրամյան պողոտայով շարժվել է դեպի “Ծիծեռնակաբերդ” հուշահամալիր։ Ճանապարհին երթին նորանոր մասնակիցներ են միանում։

1915թ․ հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների կողմից։ Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965 թվականին, որին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 49 նահանգը (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայերի ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։