Բավ է պառակտվել
19-08-2016 08:47

Գարեջրի 3–րդ փառատոնը կանցկացվի Երևանի կենտրոնում

Գարեջրի 3-րդ ամենամյա փառատոնը կանցկացվի Երևանի Կարապի լճի հարակից տարածքում օգոստոսի 19–ի երեկոյան, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի փառատոնը, որը հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից, Երևան քաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։

Փառատոնին մասնակցում են գարեջրի հայրենական ընկերություններ, փաբեր, գարեջրատներ, ինչպես նաև Հայ խեցգետնակերների ֆեդերացիան։

Հատկանշականն այն է, որ փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով:

Միջոցառումը կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով, բազում մրցույթներով ու անակնկալներով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boing» նվագախմբերը, իսկ երեկոն կեզրափակվի DJ Ալինայի կատարումներով: