Բավ է պառակտվել
12-10-2022 13:34

Fly Arna-ն գործարկում է Երևան-Թբիլիսի ավիահաղորդակցությունը

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն սկսում է թռիչքները Երևանից Թբիլիսի, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Fly Arna-ն հոկտեմբերի 30-ից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան։

Թռիչքների չվացուցակի համաձայն՝ չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի և կիրակի օրերին, Երևանից մեկնումը ժամը 16:55-ին, Թբիլիսիից՝ 18:20-ին:

Սա ավիաընկերության հինգերորդ ուղղությունն է Հորդանանից, Շարմ էլ-Շեյխից, Մոսկվայից և Սոչիից հետո:

Fly Arna-ն Հայաստանի ազգային ավիաընկերությունն է, Հայկական պետական ​​հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Air Arabia Group-ի համատեղ ձեռնարկությունը։