Բավ է պառակտվել
01-03-2022 20:35

FlyOne Armenia-ն կանոնավոր չվերթներ է սկսել Երևան-Մոսկվա-Երևան երթուղով

«FlyOne Armenia» ավիաընկերությունն մարտի 1-ին սկսել է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը։

Չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

«Այս իրադարձությունը շատ կարևոր է մեզ համար, և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների հաճախականությունն ու թիվն»,- ասել է FlyOne Armenia-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Տեղեկացվում է, որ տոմսեր և հավելյալ ծառայություններ կարելի է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, ինչպես նաև բոլոր գործընկեր ընկերությունների գրասենյակներում։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին չեղարկվեցին FlyOne Armenia ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ նախատեսված առաջին չվերթները։ Ընկերությունը պարզաբանեց, որ դեկտեմբերի 15-ին և 16-ին Երևան-Մոսկվա-Երևան չվերթները ստիպված են եղել չեղյալ հայտարարվել «անկանխատեսելի հանգամանքների պատճառով (ներառյալ համաճարակի վերաբերյալ ՌԴ իշխանությունների մտահոգությունները)»։

Ավիաընկերության մասին

FlyOne Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia» ավիափոխադրողին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ընկերության ստեղծման համար ներդրումները կազմել են 60մլն եվրո։ Ավիաընկերությունը չվերթները կիրականացնի Airbus A320 ինքնաթիռներներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

FlyOne Armenia-ն արդեն չվերթներ է իրականացնում Երևանից Ստամբուլ և Լիոն։ Նախատեսվում են նաև չվերթներ դեպի Թեհրան, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ և Թել Ավիվ։