Բավ է պառակտվել
15-12-2022 23:03

Flyone Armenia-ն գործարկել է դեպի Միլան կանոնավոր չվերթերը

Flyone Armenia ավիաընկերությունը կատարել է Երևան- Միլան- Երևան առաջին ուղիղ չվերթը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը։

Չվերթներն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

FlyOne Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին, առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի, Ստամբուլ։ Չվերթներն իրականացվում են Airbus A320 և A319 ինքնաթիռներով, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր չափանիշներին: