Բավ է պառակտվել
27-05-2020 19:05

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդը կվերակազմավորվի հանրային գրադարանի

Հայաստանի կառավարությունը մտադիր է “Ծիծեռնակաբերդ՛ հուշահամալիրի տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդը վերակազմավորել հանրային գրադարանի, տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

“Գրադարանային ֆոնդի վերակազմավորման թեման արդեն քաղաքական սպեկուլյացիաների առարկա է դարձել, սակայն ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ դրանցում պահպանվող փաստաթղթերի կամ նյութերի ցանկացած կորուստ բացառված է։ Երկար տարիներ ֆոնդը հասանելի չի եղել լայն հասարակայնության համար, և այժմ ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը կոչված է վերաձևավորել այդ ֆոնդը հանրային գրադարանի”,- ասել է նախարարը, պատասխանելով հավաքածուների յուրահատկության պատճառով վերակազմավորման հետ կապված ռիսկերի մասին պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին։

Նրա խոսքով, գրադարանը հասանելի կդառնա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանոևթյան բոլոր հետազոտողներին։

“Ինչ վերաբերում է կորուստներին, ապա այստեղ ես կարող եմ արձանագրել, որ որոշ նմուշներ կամ այդպես էլ չեն գտնվել, կամ կորել են նույնիսկ ֆոնդի փակ ռեժիմում։ Վերջնական գնահատականը կտրվի հունիսին, սակայն կորուստները չի կարելի բացառել ոչ մի ֆոնդում”,- ասել է նա։