Բավ է պառակտվել
26-04-2016 16:16

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ամուրիների ցուցակը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ամուրիների ցուցակը։ Առաջին հորիզոնականում է հայտնվել «Ալֆա խմբի» համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը՝ 13.3 մլրդ դոլար կարողությամբ։ Ֆրիդմանը կնոջից բաժանվել է մոտ 10 տարի առաջ եւ աշխարհիկ միջոցառումներին հայտնվում է քաղաքացիական կնոջ՝ Օքսանայի հետ։

Երկրորդ տեղում է «Ուրալկալիումի» նախկին սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւը՝ 7.7 մլրդ դոլար կարողությամբ։ Պարբերականմի տեղեկություններով՝ նա ամուսնալուծությունից հետո նախկին կնոջը 604 մլն դոլար էր վճարել։

Ամենահարուստ ամուրիների եռյակը եզրափակում է ՕՆԷԿՍԻՄ-ի նախագահ Միխայիլ Պրոխորովը՝ 7.6 մլրդ դոլար կարողությամբ։

Վարկանիշում կա ընդհանուր առմամբ 12 մարդ։