Բավ է պառակտվել
25-08-2016 13:50

Forbes–ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Forbes-ը  հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գերդաստանների վարկանիշը:

ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը՝ 9.8 միլիարդ դոլար կարողությամբ, առաջին տեղն է զբաղեցրել 2016թ:

Երկրորդ տեղում՝ 2.8 մլիդ դոլարով Արկադի Ռոթենբերգի ընտանիքն է, որը կարողություն է դիզել «Գազպրոմի» միջոցով: Առաջին եռյակում են նաեւ Ալեքսեյ ու Դմիտրի Անանևները, «Պրոմսվյազկապիտալ» ընկերության սեփականատերերը, որոնց կարողությունը նույնպես գնահատվում է 2.8 մլրդ դոլար:

Վարկանիշի նորեկներից է դարձել «Ռոսիյա» բանկի համասեփականատեր Նիկոլայ Շամալովի ընտանիքը, որը միանգամից չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Շամալովի կրտսեր որդին ՝ 34-ամյա Կիրիլ Շամալովը, այս տարի առաջին անգամ է ընդգրկվել Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում՝ զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը ու դառնալով ցուցակի ամենաերիտասարդ ֆիգուրանտը: Ընտանիքի ընդհանուր կարողությունը գնահատել է 2.4 մլրդ դոլար:

Առաջին հնգյակը եզրափակում է Շայմիեւների տոհմը: Թաթարստանի առաջին նախագահի որդիներ Այրատն ու Ռադիկը հանրապետության ամենահարուստ մարդիկ են, նշում է պարբերականը: Ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 1.7 մլրդ դոլար:

Իսկ վեցերորդ տեղում Սակիսով եղբայրներն են, որոնց է պատկանում «Գարանտիա ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60 տոկոսը: Նրանց կարողության զգալի մասը ապահովում է նրանց արտասահմանյան անշարժ գույքը ՝ հողատարածքը Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, Փարիզում առեւտրաարդյունաբերական պալատը, առանձնատունը Լոնդոնում, անշարժ գույքեր Ֆրանսիայում ու Վիլնյուսում: Ընտանիքի ընդհանուր կարողությունը գնահատվել է 1.4 մլրդ դոլար: