Բավ է պառակտվել
07-06-2019 15:18

“Իմ քայլը” խմբակցությունը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի անդամի իր թեկնածուին

“Իմ քայլը խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել։

“Համաձայն “ԱԺ կանոնակարգի մասին” օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի “Իմ քայլը” Բարձրագույն խորհրդի անդամի թեկնածու է առաջադրում Գրիգոր Բեքմեզյանին”,-ասվել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարությունում։

Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական քառօրյայի հունիսի 20-ի առաջին նիստում:

Մայիսի 24-ին հայտնի է դարձել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Հունիսի 7-ին իր հրաժարականի մասին հայտնել է Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին հայտատրերել է “Հանուն անկախ դատարանների” ակցիայի մասին և կոչ արել հաջորդ առավոտ արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը (արգելափակումը գործել է ժամը 8։30-ից մինչև 13։30)։

Մայիսի 20-ին Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դատարանները չեն վայելում հայ հասարակության վստահությունը, և ժամանակն է դատական համակարգում իրականացնել “վիրահատական միջամտություն”։ Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի (հուսալիության ստուգում՝ խմբ.), ինչպես նաև, որ երկրին կենսականորեն անհրաժեշտ է անցումնային արդարադատության մեխանիզմների ներդրումը։