Բավ է պառակտվել
31-07-2015 12:38

Ֆրանսահայ ամուսինների նվիրատվությունը Ստեփանակերտի եկեղեցուն

Ֆրանսահայեր Միշել և Մարիամ Թանկրեզները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուն նվիրաբարել են երեք զանգեր: Նախորդ օրը Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Մարտիրոսյանը օրհնել է դրանք, և զանգերը այժմ տեղակայված են եկեղեցու զանգակատանը:
«Ես ինչպես իսկական քրիստոնյա ամեն երկրում էլ եկեղեցի եմ հաճախում, իսկ Արցախում` ամեն օր: Ես զգում էին, որ ինձ համար անհարմար էր լսել զանգերի ցածր ղողանջը: Հետաքրքրվելով իմացա, որ եկեղեցուն անհրաժեշտ են իսկական զանգեր: Մեր ընտանիքը որոշեց այդպիսի ընծա անել» «Կովկասյան հանգույցի» լրագրողին այդ մասին պատմել է Մարիամ Թանկրեզը:
Ամուսինների խոսքով, իրենց ծնողները 1915 թվականի ցեղասպանության զոհեր են: «Մենք հայեր ենք և գիտենք` որքան կարևոր է հավատը, և այս զանգերը ընծայվել են եկեղեցուն` եկեղեցի այցելողների հավատը ամրապնդելու համար» ասել է Մարիամ Թանկրեզը: «Զանգը եկեղեցու ձայնն է, հոգին, որ կանչում է մարդկանց,- ասում է թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Զանգերի ղողանջի ուժը հիրավի մեծ է և ամեն մարդ, որ կգա Աստծո Տուն կհամոզվի դրա մեջ: »
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու վանահայր տեր Մինասը նշեց, որ 8 տարի է, որ եկեղեցին աշխատում էր առանց զանգերի: «Մարդիկ եկեղեցի էին գալիս առանց զանգերի ղողանջի, որովհետև գիտեին, թե որ ժամին է կատարվում պատարագը:Բայց հիմա ամեն ինչ համապատասխան կլինի եկեղեցու կանոններին` եկեղեցու ղողանջներով» ասաց տեր Մինասը: