Բավ է պառակտվել
30-11-2016 10:06

Արմավիրի մարզում 35 տոննա բանանով բարձված բեռնատար է կողաշրջվել

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 06։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած բեռնատար մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Էջմիածնի թունելում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Բեռնատարը բարձված է եղել մոտ 35 տոննա բանանով և այս պահին ՃՈ աշխատակիցները վթարի վայր ժամանած բանանատերերի հետ փորձում են ավտոմեքենան «դարձի բերել», որպեսզի երթևեկությունն անցանելի լինի, քանի որ կողաշրջման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է։

ՃՈ-ն ու Վաղարշապատի ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։