Օրսկում 43–ամյա գուշակը, ով ծնունդով Հայաստանից է, ավազակային հարձակում է կազմակերպել անշարժ գույքի գործակալի ընտանիքի վրա:
Այս տարվա փետրվարի սկզբին Օրսկում դիմակավորված երկու անձ ավազակային հարձակում են կազմակերպել 53–ամյա տեղացի կնոջ և նրա 15–ամյա որդու վրա։ Դանակի սպառնալիքով նրանք ծեծել են տուժածներին և գողացել ոսկե զարդեր, երկու բջջային հեռախոս և 14 հազար ռուբլի։
Հանցագործները կալանավորվել են։ Հանցագործներից մեկը, ով ծնունդով Հայաստանից է, ձերբակալվել է Սերպուխով քաղաքում և հիմա գտնվում է Մոսկվայի կալանավայրերից մեկում։
Օրսկի 43–ամյա բնակչուհին, ով ևս ծնունդով Հայաստանից է, ձերբակալվել է բնակության վայրում։
Կինը զբաղվում էր գուշակությամբ և շուրջ 20 տարի ճանաչել և ջերմ հարաբերությունների մեջ է եղել տուժողի հետ, ով զբաղվում էր անշարժ գույքի առուվաճառքով։ Ավազակային հարձակման բոլոր մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել։