Բավ է պառակտվել
30-06-2020 19:24

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

“Բարգավաճ Հայաստան” խմբակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։

“Փաստորեն, բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս”, - գրել է Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև հիշեցրել է, որ նախկինում ասել էր, թե բարի մարդկանց կորոնավիրուսը “չի կպչում”։
Երեքշաբթի, հունիս 30-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25542 հաստատված դեպք։ COVID-19-ից մահացել է 443 մարդ, 14048 -ն ապաքինվել է։