Բավ է պառակտվել
06-12-2014 19:17

Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Հուշակոթողը կանգնեցվել է Պռոշյան համայնքում իբրեւ հավերժ վկա ու պահանջատեր՝ ի նշան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Պռոշյանցիների համար օրը խորհրդանշական էր: Խաչքարն օծվել է Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հովվի կողմից, ով 1.5 միլիոն նահատակների հիշատակին հնչեցրել է խնկաբույր աղոթք առ Աստված: Խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակին: Լրագրողների հետ կայացած հարցազրույցում Գալուստ Սահակյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության մեջ թողել է իր սեւ հետքը եւ արդարության հասնելու համար պետք է անենք ամեն ինչ: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմամբ աշխարհում կկանխվեն նման ոճրագործությունները: