Բավ է պառակտվել
25-12-2020 12:31

Գառնիկ Իսագուլյանին առաջադրվել է մեղադրանք․ նրան դատի է տվել Լիլիթ Մակունցը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով, հաղորդում է Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է:»,- ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, գերատեսչության կայքում տեղեկացվում է, որ Իսագուլյանին դատի է տվել “Իմ քայլը” խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա պահանջում է իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը կալանավորվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածով։ ՔԿ-ում հարուցվել է գործ Իսագուլյանի կողմից «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում։առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առիթով։ 

Հիշեցնենք, որ իրավապահ մարմիններն ավելի վաղ վարույթ էին սկսել «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի՝ ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագիր բաժանելու, Նախիջևանից 400 ադրբեջանցի

Քաջարանի տարածքով Արցախ տեղափոխելու, 2018թ․վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից 48 մլն դոլար Թուրքիայից և Ադրբեջանից ստանալու հայտարարությունների հիման վրա։ Ավելի ուշ Իսագուլյանը հրաժարվել էր բացատրություններ տալ այս հայտարարությունների վերաբերյալ, որից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց սուտ մատնության հատկանիշներով։

Մշակվում է ռազմավարական նոր հայեցակարգ՝ Արցախից նույնպես կմասնակցեն
Խուզարկությունից հետո Հայաստանի ֆինանսների նախկին նախարարը բերման կենթարկվի ԱԱԾ ․Վանեցյան
Հայաստանում կմշակվի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծ
“Դիլիջան” ազգային պարկի տնօրենին մեղադրանք է ներկայացվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
Ովքե՞ր են ԱԱԾ և Ոստիկանապետ ժամանակավոր պաշտոնակատարները